Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի եղբորորդին հայտնաբերվել է. «Ազատություն»

Սեպտեմբեր 28,2015 18:50
liska

Հայտնաբերվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, ով մեղադրվում է «Սդղի գյոլում» ծեծկռտուքի գործով:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Մայիս Խաչատրյանը հայտնաբերվել է Գորիսի տարածքում՝ այսօր ժամը 15:40-ի սահմաններում:

Խաչատրյանը կփոխանցվի նախաքննություն իրականացնող մարմնին:

Քննչական կոմիտեն, հայտարարելով, որ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Մայիս Խաչատրյանը մասնակցել է մայիսի 2-ին «Սդղի գյոլում» տեղի ունեցած ծեծկռտուքին, նրան մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով (մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Մայիս Խաչատրյանի նկատմամբ հետախուզում հայտարարված է հուլիսի կեսից:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930