Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության քառորդ դարը

Սեպտեմբեր 30,2015 12:30

Օրերս ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Անկախության քառորդ դարը» խորագրով միջոցառում, որի շրջանակներում ներկայացվեցին  գեղանկարիչ, նկարիչների միության անդամ Մեխակ Էլբակյանի գեղանկարչական աշխատանքները: Միջոցառման ընթացքում  ելույթ ունեցավ Արցախյան պատերազմի վետերան,  Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի նախագահ, գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը, ով թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանին պարգեւատրեց Հայրենիքի պաշտպանության համար շքանշանով:

Ելույթներով հանդես եկան Երկրապահ կամավորական միության նախագահի խորհրդական, գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը եւ կին ազատամարտիկ Ջեմմա Դավթյանը: Մեխակ Էլբակյանի աշխատանքների վերաբերյալ ելույթով հանդես եկան Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը եւ  նկարիչ Անատոլի Գրիգորյանը: Մեխակ Էլբակյանի ստեղծագործությունների առանցքում մարդն է, բարոյականությունն ու արժեքները:

ՀԱԿՈԲ ՉՈՔԵՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930