Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Տպագրվել են Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հուշարձանների քարտեզ-ուղեցույցներ

Սեպտեմբեր 30,2015 11:41

«Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի քարտեզ-ուղեցույցներ» ծրագրի շրջանակներում «Թվային հուշարձան» կրթադաստիարակչական հասարակական կազմակերպությունը տպագրել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի հուշարձանների 3000-ական քարտեզ-ուղեցույցներ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Հրատարակված քարտեզ-ուղեցույցները հնարավորություն կտան ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկներին առավել հանգամանորեն ծանոթանալ ՀՀ պատմամշակութային հուշարձաններին և բնական միջավայրին:

01

Մինչ այժմ նման քարտեզ-ուղեցույցներ են տպագրվել միայն Լոռու և Տավուշի մարզերի հուշարձանների վերաբերյալ, ուստի անհրաժեշտություն է առաջացել նաև ՀՀ մյուս մարզերի հուշարձանների մասին ևս տպագրել այսպիսի նյութեր:

«Թվային հուշարձան» կրթադաստիարակչական ՀԿ-ի  նախագահ Արմեն Գևորգյանը նշեց, որ իրենց նպատակն է քարտեզ-ուղեցույցների տարածման միջոցով խթանել և զարգացնել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում զբոսա­շր­ջու­թյունը: Այնուհետև նկատեց. «Նման քարտեզ-ուղեցույցները կարող են նպաս­տել ոչ միայն էկոտուրիզմի, այլև զբոսաշրջության ցանկացած ձևի զար­գաց­մանը: Առաջարկվող քարտեզ-ուղեցույցների շնորհիվ էկոտուրիզմի սիրահարներին հնարավորություն կտրվի այցելել ոչ միայն ավտոճանապարհներով ապա­հովված, լայն ճանաչում ունեցող վայրեր, այլև լինել միայն կածաններով հասանելի բազմաթիվ հնավայրերում»:

Gegharkunik-angleren

Հավելենք, որ քարտեզ-ուղացույցները տրամադրվելու են տուրիստական գործակալություններին, մարզային կենտրոններին, դպրոցներին ու կրթական այլ հաստատությունների:

Kotayk-angleren

Քարտեզ-ուղեցույցներին կարելի է ծանոթանալ հետևյալ հասցեներով.

https://www.raa-am.com/Gex_Kot_qartez/gegh.html,

https://www.raa-am.com/Gex_Kot_qartez/kot.html:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930