Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ. «Գագիկ Ծառուկյանն ընտրվեց ՀԱՕԿ-ի նախագահ՝ Հայաստանի կառավարության նյութական ծանրաբեռնվածությունը նվազեց»

Սեպտեմբեր 30,2015 12:49

ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյակին նվիրված երեկ երեկոյան տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ Գագիկ Ծառուկյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ հոբելյանի առիթով Երեւան ժամանած միջազգային օլիմպիական շարժման մի շարք պաշտոնական անձանց պարգեւատրեց  թանկարժեք նվերներով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր խոսքում ասաց. «Հարգելի հյուրեր, տիկնայք եւ պարոնայք, հարգելի գործընկերներ: Ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին՝ Ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ: Ուզում եմ ասել, որ միայն ես չէ, որ զարմացել էի մեր գեղեցիկ մարզահամալիրի բացման արարողության ժամանակ, որովհետեւ մենք եղել ենք բազմաթիվ երկրներում, քաղաքներում եւ նման մարզական համալիր չենք տեսել: Սա պարոն Ծառուկյանի նվերն է մեր ժողովրդին, մարզական աշխարհին: Դա պարտավորեցնող է մեր մարզաշխարհին, որ ցույց տան բարձր արդյունքներ, որպեսզի մեր ժողովուրդը հպարտանա: Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել պարոն Ծառուկյանին այս ազգանպաստ, հայանվեր աշխատանքի համար: Եվ ամենակարեւորը, որ իր գործունեությունը շարունակական բնույթ է կրում: Նա ջանք չի խնայում, որպեսզի զարգացնի մեր երկիրը, մեր սպորտը: Ես այսօր մեր հանդիպման ժամանակ ասել եմ ու կկրկնեմ, որ Գագիկ Ծառուկյանն ընտրվեց օլիմպիական կոմիտեի նախագահ, Հայաստանի կառավարության նյութական ծանրաբեռնվածությունը նվազեց: Դրա համար շատ շնորհակալ եմ պարոն Ծառուկյան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930