Լրահոս
Օրվա լրահոսը

Պորոշենկոն ՄԱԿ-ում իր ելույթ ժամանակ հիշատակել է նաեւ Ղարաբաղի խնդիրը (տեսանյութ). BBC

Սեպտեմբեր 30,2015 14:56

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի գագաթնաժողովում ունեցած ելույթում սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանի իշխանությունների գործողությունները եւ այդ երկիրն անվանել է ագրեսոր երկիր, որը խախտում է Միացյալ ազգերի կազմակերպության հիմնական սկզբունքները:

«BBC»-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Պորոշենկոյի ելույթի ընթացքում ռուսական պատվիրակությունը լքել է դահլիճը: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը երկու անգամ Անվտանգության խորհրդում օգտվել է վետոյի իր իրավունքից, որպեսզի Ղրիմում «հանցավոր հանրաքվեի» մասին քննարկումը արգելափակի:

«Ուկրաինան հանդես է գալիս վետոյի իրավունքի շարունակական նվազման եւ վերջում չեղյալ համարելու առաջարկությամբ: Վետոյի իրավունքը չպետք է հանցագործության ներման ակտ դառնա»,- նշել է նա:

Նա Ռուսաստանին մեղադրել է այն  բանում, որ ահաբեկչության դեմ պայքարի լայն կոալիցիա ստեղծելու կոչով այդ երկիրը «իր տան շրջակայքում խրախուսում է ահաբեկիչներին»:

Պյոտր Պորոշենկոն նաեւ ասել է, որ ՌԴ-ն իր սահմանների շուրջ անկայունության գոտի է ստեղծում, որի մեջ մտնում են Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը, այժմ նաեւ Ղրիմը եւ Դոնբասը:

Ուկրաինայի առաջնորդի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930