Լրահոս
Օրվա լրահոսը

Եզակի դիզայնով մանկապարտեզ Գյումրիում 

Սեպտեմբեր 30,2015 16:19

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի համագործակցությամբ Անի թաղամասի «Հուսո Առագաստ» մանկապարտեզի շենքի դրսի հատվածում կատարվել են ջերմամեկուսացման ու երեսապատման աշխատանքներ: Սա, ըստ տեղում աշխատող շինարարների, 10 տոկոսով կկրճատի մանկապարտեզի ջեռուցման ծախսերը, բացի այդ  կառույցը կդարձնի հրակայուն: Փաստորեն եվրոպատուհաններ են տեղադրել ու շենքի արտաքին պատերը սայտինգով (այդպես է կոչվում շինանյութը) երեսապատել են:

Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանը  Aravot.am-ին տեղեկացրեց, որ  ծրագիրը իրականացվել է Գյումրու քաղաքապետարանի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա եւ ջուր» համատեղ աշխատանքի արդյունքում: Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, Գյումրու համայնքը նույնպես ֆինանսական մասնակցություն է ունեցել, ու Գյումրու քաղաքապետն է բանակցել ու համոզել, որ այս ծրագիրը իրագործեն հենց Գյումրիում:  «Այսպիսի դիզայնով մանկապարտեզ հանրապետությունում  չկա, առաջին անգամ փորձարկվել է Գյումրիում», -ասաց կրթության բաժնի պետը:

Gyumri_2 Gyumri_4

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930