Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի դիմորդներն առանձնանում են բարձր պատրաստվածությամբ. DAAD ներկայացուցիչ  

Սեպտեմբեր 30,2015 16:36

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է DAAD /Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն/ երևանյան տեղեկատվական կենտրոնի նորանշանակ տնօրեն Սիլվիա Շմիդին: Ողջունելով հյուրին՝ նախարար Ա. Աշոտյանն արդյունավետ աշխատանք է մաղթել և հույս հայտնել, որ  նրա գործունեությունը կնպաստի մեր երկրում DAAD-ի ծրագրերի ընդլայնմանը:

Նախարարն ընդգծել է, որ գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրերի նկատմամբ Հայաստանում աճող հետաքրքրություն կա. «Գերմանիայի բուհերում ուսանելու ցանկությունը հայ ուսանողների մոտ նկատելիորեն մեծացել է, և դա պայմանավորված է նաև համագործակցության արդյունավետությամբ»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ Գերմանիան երկրորդ երկիրն է, որտեղ փոխանակման տարբեր ծրագրերով սովորում են առավել մեծ թվով հայ ուսանողներ: Ա. Աշոտյանը նշել է նաև, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է նպաստել, որ ՀՀ դպրոցներում գերմաներենի ուսուցման նկատմամբ հետաքրքրությունը մեծանա: Նախարարը կարևորել է նաև, որ գերմանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու և

ընդլայնելու վերաբերյալ: Նշվել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել նաև Հայաստանում գերմաներենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու ծրագիրը:

Կարևորելով Հայաստանի հետ հաջողված կրթական համագործակցության ամրապնդումը՝ Ս. Շմիդը շեշտել է, որ չնայած բնակչության համեմատաբար նվազ թվաքանակին Հայաստանի դիմորդներն առանձնանում են իրենց բարձր պատրաստվածությամբ և կարողանում են առավել թվով կրթաթոշակներ ստանալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության և գիտության ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցերի:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930