Լրահոս
Օրվա լրահոսը

Քրդերը Հրանտ Թոխատյանին թույլ չեն տվել մտնել պապական տուն

Սեպտեմբեր 30,2015 17:03

 

«Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում այսօր կազմակերպվել էր հանդիպում՝ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ:

Դերասանից հետաքրքվեցին, թե ինչո՞ւ որոշեց այցելել Կարս՝ պապական տուն: Թոխատյանը պատմեց, որ այդ տանն այժմ քրդեր են բնակվում, որոնք եկել են իրեն ընդառաջ, սակայն թույլ չեն տվել ներս մտնել. «Ասացին, որ չէին ցանկանա դա: Բակում դիմավորեցին ինձ եւ հյուրերիս, ջերմ ընդունեցին  եւ  ճանապարհեցին: Շատ էի ուզում մտնել, հետաքրքրիր էր, թեեւ միայն տան պատերն են մնացել: Անբացատրելի զգացմունքներ ապրեցի»,-պատմեց դերասանը:

Նրա խոսքով՝ այցելել էր ոչ թե պատմական վայր, այլ վերադարձել էր տուն. «Հետաքրքիր էր հասկանալ՝ ինչ է նշանակում լինել կարսեցի: Այդ տան մասին շատ պատմություններ են եղել՝ ընտանեկան լեգենդներ, այդ պատճառով ուզում էի տեսնել: Կարսը ինձ համար շատ հոգեհարազատ է, կարծես հարյուր անգամ այնտեղ եղած լինեի»,-եզրափակեց դերասանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930