Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Արմեն Ջիգարխանյանը նեղացել Հրանտ Թոխատյանից

Սեպտեմբեր 30,2015 17:16

«Տարիներ առաջ, երբ Արմեն Ջիգարխանյանը ներկայացվեց ՀՀ  պատվավոր քաղաքացի կոչմանն արժանանալու համար, ես չստորագրեցի այդ երաշխավորագրի տակ, որովհետեւ դեմ եմ: Նա կարող է լինել ժողովրդական արտիստ, նրա արձանը կարող են դնել Թատերական ինստիտուտում՝ մեր մյուս դերասանների արձանների կողքին: Բայց ինչո՞ւ նա պետք է լինի իմ քաղաքի պատվավոր քաղաքացի, եւ ինչո՞ւ չպետք է լինի Արթուր Ութմազյանը, Ռուբեն Մաթեւոսյանը»,-այսօր «Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Նրա խոսքով՝ Արմեն Ջիգարխանյանը «հայազգի ռուսական» դերասան է. «Ի՞նչ է նա արել հայկական թատերարվեստի  համար: Ես պաշտում եմ նրան, բայց չեմ ստորագրել, հենց այդպես էլ ասել եմ նրան: Այստեղ նախանձը չի խոսում, պարզապես սիրում եմ իմ քաղաքը»,-եզրափակեց դերասանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930