Լրահոս
Օրվա լրահոսը

Բերքաբերի գյուղապետ. «Որպեսզի ռմբապաստարանը, դպրոցը, մարտական դիրքերը ադրբեջանցիների թիրախ չդառնան»

Սեպտեմբեր 30,2015 17:40

Գյուղապետը լրագրողների աշխատանքը խանգարելու ցանկություն կամ հրահանգ չունի

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանն ասաց, որ սահմանային  իրավիճակի հետ կապված Բերքաբեր  լրագրողներ, այդ թվում` հեռուստաընկերությունների նկարահանող խմբեր են գալիս: Նա ասաց, որ իր ինքը ամենեւին չի խոչընդոտում լրագրողների աշխատանքը , ոչ էլ  իրեն «վերեւից» նման հրահանգ է  տրվել: Մադաթյանի խոսքերով` Բերքաբերում լրագրողները կարող են ամեն ինչ տեսնել, սակայն ինքը դեմ է, որպեսզի գյուղի ռմբապաստարանը, դպրոցը, մարտական դիրքերը նկարահանվեն եւ ցուցադրվեն հեռուստատեսությամբ կամ համացանցում: Այդ դեպքում դրանք հեշտությամբ կարող են դառնալ ադրբեջանցիների թիրախը:  Գյուղապետը  Բերքաբեր այցելող լրագրողներին հորդորում  է աշխատել սահմանամերձ  գյուղին օգնելու, նրա հոգսերը թեթեւացնելու նպատակադրությամբ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930