ԵԽ պատգամավոր Չարլզ Թեննոքը հարցադրում է հղում Ֆեդերիկա Մոգերինիին հրադադարի խախտման մասին

ԵԽ պատգամավոր Չարլզ Թեննոքը հարցադրում է հղում Ֆեդերիկա Մոգերինիին հրադադարի խախտման մասին

Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի ‹‹Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների›› խմբի համակարգող Դոկտոր Չարլզ Թեննոքը առաջնային հարցադրում է հղել Եվրոպական հանձնաժողովի բարձր ներկայացուցիչ և փոխնախագահին՝ Հարավային Կովկասում վերջերս տեղի ունեցող ռազմական սրված իրավիճակի մասին: Բռնությունները հանգեցրել են երեք հայ քաղաքացիների մահվան, և ընդլայնվելով մինչև Լեռնային Ղարաբաղի շփման գիծ, երկու կողմից արձանագրել են զինվորների մահվան դեպքեր:

Դոկտոր Թեննոքը, որը նաև ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության Խորհրդատվական խմբի անդամ է, ընդգծել է սեպտեմբերի 26-ին հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի թարմացված առաջարկի կարևորությունը: Ըստ այդ առաջարկի ԵԱՀԿ-ի մեխանիզմներ պետք է հաստատվեն՝ շփման գծում հրադադարի խախտումները բացահայտելու նպատակով: Պատգամավորը կարծում է, որ այս նախաձեռնությունը թույլ կտա հստակ հասկանալ, թե որ կողմն է խախտում 1994 թվականին հաստատված հրադադարը:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարին դիմելիս՝ Դոկտոր Թեննոքը խնդրել է անդրադառնալ և աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերոհիշյալ առաջարկին: Նա նաև խնդրել է ներգրավել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Հերբերտ Զալբերին :

‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am ) ողջունում է պարոն Թեննոքի նախաձեռնությունը:

‹‹Ուրախ եմ Չարլզ Թեննոքի նախաձեռնության կապակցությամբ և վստահ եմ, որ Եվրոպական միությունը դրական ազդեցություն կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու հարցում, որն առանցքային դեր է խաղում այս հակամարտության խաղաղ լուծման համար››:

Հարցադրումները ստանալուց հետո երեք շաբաթվա ընթացքում Արտաքին գործողությունների ծառայությունը կհրապարակի իր պատասխանը:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք