«Տաշիր» խումբը գնում է ՀԷՑ-ը

«Տաշիր» խումբը գնում է ՀԷՑ-ը

«Տաշիր» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Տաշիր» խումբն ու «ԻՆտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել Հայաստանում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին։

Գործարքն արդեն արժանացել է Հայաստանի կառավարության հավանությանը եւ կավարտվի ՀԾԿՀ որոշումից հետո։ Կողմերը պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ու «Հրազդանի ՋԷԿ»-ը շարունակելու են ողջ ծավալով իրականացնել ստանձնած պարտավորությունները։

««Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կառավարման գծով պարտականությունները», – հայտարարել է  «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը։

Զարգացման հետագա պլանների մեջ է մտնում հակաճգնաժամային ծրագրի ներդրումը՝ ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացման եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Նախատեսվում է իրականացնել նաեւ բաշխիչ ցանցերի սարքավորումների փուլային արդիականացում։

Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում է ընդունվել հաջորդ տարվա ընթացքում սեփական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով, փոխհատուցել բարձրացված եւ մինչեւ 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի համար։

«Ինտեր ՌԱՕ» խումբը Հայաստանում էլեկտրաէներգետիկ ակտիվների տիրապետման ողջ ընթացքում ներդրել է լավագույն բիզնես պրակտիկան, ներդրումներ իրականացրել Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում, արդիականացրել կորուստները, բարելավել ակտիվների գործունեության արտադրական արդյունքները»,- ասել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք