Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲՖ համաժողովում քննարկվել են օրախնդիր հարցեր

Սեպտեմբեր 30,2015 21:36

Այսօր կայացած Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի հերթական համաժողովում քննարկվել են տարբեր տարիքային խմբերի հավաքականների մրցելույթները:

ՀԲՖ մամուլի ծառայության փոխանցմամբ, հավաքականների մարզիչները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը՝ ապա ելույթ է ունեցել ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: Նա հավաքականի մարզիչներին հորդորել է, որպեսզի միջազգային մրցումների մեկնելիս հավաքականների կազմում ընդգրկվեն միայն լիովին պատրաստ մարզիկները: Արթուր Գևորգյանը մարզիչներին կոչ է արել՝  ավելի մեծ ուշադրություն դարձնել բռնցքամարտիկների կարգապահությանը: Ֆեդերացիայի նախագահը ներկայացրել է նաև առաջիկա աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակության կազմը: Նա նշել է, որ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը կշարունակի մնալ մեր ընտրանու ղեկին, բայց որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ աշխարհի առաջնությունում հավաքականի հետ կլինի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը :

Ֆեդերացիայի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով որոշում է կայացվել հետագայում ստեղծել մարզչական խորհուրդ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930