Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանի առաջարկը հունից հանեց ադրբեջանցիներին

Հոկտեմբեր 01,2015 10:53

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ «Կրոնի ազատությունն ու կողք-կողքի ապրելը ժողովրդավարական հասարակություններում»՝ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի զեկույցի քննարկումից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ  Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե հանդուրժողականության մասին խոսելուց եւ զեկույց գրելուց առաջ Հուսեյնովը պարտավոր է ԵԽԽՎ ամբիոնից ներողություն խնդրել Ադրբեջանի վարած հայատյաց եւ ագրեսիվ քաղաքականության, կրոնական անհանդուրժողականության եւ մշակութային վանդալիզմի համար։

Այս ելույթն ու նկատառումը ադրբեջանցիներին հանեց հունից, և Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո մեկը մյուսի հետևից ադրբեջանցի պատվիրակները սկսեցին հարձակումներ գործել հայ պատվիրակի և պատվիրակության վրա; Օրինակ՝ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Սայիբա Գաֆարովան հայտարարեց. «Կուզեի դիմել մեր հայաստանյան գործընկերներին, սակայն նրանք սովորության համաձայն՝ լքել են դահլիճը»: Այնուհետև կոչ արեց հայ պատվիրակներին չստել:

Ռաֆայել Հուսեյնովը ևս արձագանքեց՝ հայտարարելով, որ ամբողջությամբ ժխտում է հայ գործընկերոջ ելույթը՝ Նաիրա Զոհրաբյանի ելույթը որակելով՝ որպես «Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ իրականացվող ագրեսիայի շարունակություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031