Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները կսովորեն հայերեն «Փլեյլենդ Արմենիա» խաղի շնորհիվ

Հոկտեմբեր 02,2015 16:12

Հոկտեմբերի 2-ին մեկնարկած ԴիջիԹեք Էքսպո բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) 2015 թ. ցուցահանդեսի շրջանակում թողարկվել է աշխարհի հայ երեխաների առցանց խաղահրապարակի առաջին տարբերակը՝ «Փլեյլենդ Արմենիա» խաղը (www.playlandarmenia.com): Այն հանրությանն է ներկայացնում «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում:

Հավելվածը վիրտուալ աշխարհ է, որտեղ երեխաները կարող են խաղալ, սովորել և շփվել միմյանց հետ հրաշալի թվային խաղահրապարակում: 5-10 տարեկան բոլոր երեխաները, անկախ լեզվական գիտելիքից, հնարավորություն ունեն բազմազան խաղերի միջոցով ուսումնասիրելու հայոց լեզուն և մշակույթը: Մեծ համայնքի մի մասնիկը դառնալով` նրանք կարող են ընկերանալ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հայրենակից տարեկիցների հետ:

Հավելվածը հնարավորություն է տալիս երեխաներին հաղորդակցվելու միմյանց հետ հենց իրենց լեզվով՝ այսպիսով վերացնելով լեզվական իմացության խնդիրը: Երեխաները հանդես են գալիս փոքրիկ կատուների կերպարներով, ովքեր խաղալով վաստակում են միավորներ և սովորում հայերեն:

«Դիջիթըլ Փոմըգրանեթը» մեծ ուժեր է ներդրել երեխաների համար առցանց անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու գործում: Երեխաները չեն կարող հրապարակել անձնական ինֆորմացիա և նկարներ, իսկ նամակներ հնարավոր է գրել` օգտվելով միայն նախապես տրվող բառակապակցություններից և նախադասություններից:

Նախագիծը ֆինանսավորվել և մշակվել է «Դիջիթըլ Փոմըգրանեթ»-ի կողմից՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից լրացուցիչ ֆինանսավորման և աջակցության շնորհիվ: Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու համայնքների սաները էքսպոյի տաղավարում մասնակիցներին օգնում են առաջին անգամ խաղալ խաղերը, տեսնել փոքրիկ կատուների կերպարները և դառնալ Փլեյլենդ Արմենիա մեծ համայնքի մի մասնիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031