Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն համակարգային փոփոխությունների և խորհրդարանական կառավարման համոզված կողմնակից է եղել

Հոկտեմբեր 03,2015 17:15

Այսօր՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության միջվարչային նիստ, որին մասնակցում էին  ՍԴՀԿ ԿՎ, Հայաստանի վարչության, մարզային և Երևանի մասնաճյուղի ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական օրակարգն առաջիկա  սահմանադրական փոփոխությունների հարցն էր, որի ընթացքում Հնչակյան կուսակցության պատասխանատուներն ընդգծեցին, որ ՍԴՀԿ-ն համակարգային փոփոխությունների և խորհրդարանական կառավարման համոզված կողմնակից է եղել և շարունակում է մնալ:  ՍԴՀԿ-ն առաջիկա սահմանադրական բարեփոխումներին տալու է իր դրական քվեն, սակայն միևնույն ժամանակ ընդգծում է, որ ո՛չ այս, ո՛չ էլ սահմանադրության բարեփոխվող տարբերակը չի տալու երկրում առկա հսկայական սոցիալական խնդիրների լուծումը, եթե տեղի չունենան խորքային բարեփոխումներ, և եթե դրա համար չլինի համապատասխան քաղաքական կամք:

ՍԴՀԿ Մամլո դիւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031