Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաղրամյան» զորավարժարանում  անցկացվող վարժանքներին հետևել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Հոկտեմբեր 03,2015 18:39

 

Սեպտեմբերի 30-ին մեկնարկած «Անխախտելի եղբայրություն-2015»  զորավարժության  ընթացքում անցկացված համատեղ վարժանքներին և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի  գործողություններին հոկտեմբերի 3-ին հետևել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀԱՊԿ քարտուղարության և ՀԱՊԿ Միացյալ շտաբի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչ Դենիս  Տիխոմիրովը:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի համատեղ մարզումների ընթացքում անցկացվել են զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման,  հակամարտող կողմերի տարանջատման և չեզոք գոտու ստեղծման, դիտակետերում պարեկային հերթապահության կազմակերպման, խաղաղապահ ռազմավարական կարողությունների զարգացման գործնական պարապմունքներ:

«Բաղրամյան» զորավարժարանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ընդգծելով զորավարժությունների անցկացման կարևորությունը, նշել է. « Աշխարհի մի շարք «թեժ կետերում» իրավիճակն ակնհայտորեն լարված է, և անհրաժեշտ է խաղաղապահ ուժերի կիրառումը:  ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործնական հմտությունների զարգացումը միտված է հնարավոր խաղաղապահ գործողությունների նախապատրաստմանը: ՀԱՊԿ-ն պետք է մշտապես պատրաստ խաղաղապահ ուժերի կիրառմանը»:

ՀԱՊԿ ՀԽՈՒ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 2014թ. դեկտեմբերին ընդունված որոշման համաձայն:

Ընդհանուր առմամբ զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 600 զինծառայողներ, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, ավիացիոն միջոցներ:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031