Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ռուխկյան. «Հայրս կարողանում էր նկարներով համոզել»

Հոկտեմբեր 03,2015 19:46

Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում բացվել է նկարիչ Հրաչյա Ռուխկյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված ցուցադրություն: Այսօր մի խումբ արվեստագետներ մասնակցեցին Ռուխկյանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ցուցադրվեց Ռուբեն Գեւորգյանցի՝ մեծանուն նկարչին նվիրված ֆիլմը: «Ռուխկյանն այսօր իսկապես գնահատված է: Նա շատ բարի էր, այդպես կարող եմ բնորոշել: Կարողանում էր նկարներով համոզել»,-լրագրողների հետ զրույցում ասաց նկարչի դուստրը՝ Անահիտ Ռուխկյանը:

скачанные файлы

1945թ.-ին՝ Սայաթ-Նովայի մահվան 150-րդ տարելիցին նվիրված մրցանակաբաշխությանը ներկայացվել է Ռուխկյանի վրձնի «կերտած» դիմանկարը. «Ժյուրիի կազմում էին Ավետիք Իսահակյանը, Նաիրի Զարյանը, Մարտիրոս Սարյանը: Նրանք կանգնեցին հայրիկիս «Սայաթ-Նովայի» առջեւ եւ ասացին՝ սա է Սայաթ-Նովան: Դրանից հետո ժողովրդի մեջ ընդունվեց ռուխկյանական Սայաթ-Նովան»,-հիշեց Անահիտ Ռուխկյանը՝ հավելելով, որ 1945-ից հետո հանճարեղ նկարիչը Սայաթ Նովայի եւս մի քանի դիմանկար է ստեղծել:скачанные файлы скачанные файлы

Նշենք, որ Հրաչյա Ռուխկյանի վրձնին է պատկանում նաեւ «Բույլ հանճարաց» նկարաշարը, որը ներառում է Մաշտոցի, Խորենացու, Հերացու, Ռոսլինի, Նարեկացու դիմանկարները: Ռուխկյանը նաեւ 120 եկեղեցի է նկարել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031