«Արջի հարձակում». Ypc.am

«Արջի հարձակում». Ypc.am

Ypc.am-ը գրում է՝ դժբախտ պատահարների, աղետների հետևանքով տուժած մարդկանց մասին գրելիս կան մանրամասներ, որոնք ոչ միայն կարելի է, այլ նաև՝ պե՛տք է բաց թողնել: Դրանք կարող են լինել տվյալներ, որոնք ոչ միայն պարզապես ա՛յդ դեպքի, այլ ընդհանրապես արծարծվող հիմնախնդրի լուսաբանման տեսանկյունից արժեք չեն ներկայացնում՝ ոչինչ չեն ավելացնում ինֆորմացիոն իմաստով, խնդրի լուծման տեսակետից և ավելորդ բեռ, նույնիսկ բալաստ են լուրի վրա:

Սակայն ունեն մի խիստ խաբուսիկ «գայթակղիչ» կողմ. դրանք գրավում են ընթերցողի ուշադրությունը և հագուրդ տալիս նրա հետաքրքրասիրությանը: Այդ ընթացքում արհամարհվում է պատմության հերոսի մասնավոր կյանքի իրավունքը, իսկ լրագրողական էթիկան նոր անկումներ է  գրանցում:

Հայաստանյան լրահոսում սահմանային լարվածության և արտաքին քաղաքական զարգացումների և դրանց՝ երբեմն անպատշաճ լուսաբանումների կողքին անցյալ շաբաթ իր համեստ տեղն էր զբաղեցրել…. մի արջ: Եվ որպեսզի այդ համեստ տեղից նրան ավելի «պատվավոր» տեղ բերեն, լրագրողներն օգտագործում են «արգելված հնարքներ»:

Կարելի է համեմատել նույն իրադարձության մասին մի քանի հրապարակումներ:

«Արջը հարձակվել է բնակչի վրա»
Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.07-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի «Հոստուն» կոչվող տարածքում արջը հարձակվել է գյուղի բնակիչ` 1959 թ. ծնված Ս. Ա.-ի վրա:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽն: Դեպքի վայրում է գտնվել նաև մարզպետը:

Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»:

Եթե այս լուրից հանենք մարզպետին (համաձայնեք, բացի նրա կերպարին որոշ հերոսականություն հաղորդելուց, այս դետալն այլ առաքելություն չունի), կստացվի քիչ թե շատ ինֆորմատիվ (ճիշտ է՝ առանց աղբյուրի և «ահազանգի» անհայտ հասցեատիրոջով) տեքստ, չհաշված՝ լայն զանգվածներին գրեթե անծանոթ «ՄՃԿԿ ՕԽ»-ն:

Ի դեպ, այս լուրը գրեթե նույնությամբ ներկայացվել է շատ այլ լրատվամիջոցներում, որոնցից մի քանիսը հղում են կատարել Արտակարգ իրավիճակների նախարարության կայքին:

Մի քանի լրատվամիջոց տեղեկության վերջում պահպանել են նաև ԱԻՆ պաշտոնական կայքի հաղորդագրության վերջին տողը՝ «Տեղազննման արդյունքում արջը չի հայտնաբերվել»:

Այս տողը վերոնշյալ չեզոք շարադրման համատեքստում գույներն այնքան էլ չի խտացնում, թերևս միայն տեղեկացնում է՝ զգուշացնելու զգուշավոր տոնով: Իսկ նույն իմաստով՝ սակայն այլ շարադրանքով տողերը, հայտնվելով այս իրադարձության մասին մեկ այլ հրապարակման մեջ, արդեն այլ կերպ են հնչում: Բայց այս հրապարակման մասին՝ առանձին:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    “իսկ լրագրողական էթիկան նոր անկումներ է գրանցում: ”

    իսկ ես գիտեի, թե լրագրողական էթիկան արդնեէլ անկման տեղ չունի; 😀
    դուք պատկերացնումեք՞,որ ժողովուրդը ձեր մասին շատ ավելի վատ կարծիքի է քան ամենաատելի իշխանավորի

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք