Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահան Մարտիրոսյանը գիժ չէր, նա ինչ-որ մեկին ծառայում էր․ Մարտիրոսյանից տուժած կին» (Տեսանյութ). 1in.am

Հոկտեմբեր 04,2015 16:44

Ռուզան Մարգունին «Առաջին լրատվական»հետ զրույցում նշել է, որ թե՛ Վահան Մարտիրոսյանի և թե՛ նրա կնոջ ծնողները պետական պաշտոններ են զբաղեցրել, ինչից էլ ինքը հետևություն է արել, որ Վահան Մարտիրոսյանը ևս պատահական մարդ չէ և հաշվարկված է գործել. «Նրան տուժող էին ճանաչել, ես էլ խղճացի, խնդրել են՝ ընդունել եմ: Ես ասում էի՝ նա փախնելու մտադրություն ունի, բայց ոչ ոք չլսեց»,- ընդգծել է նա:

Ռ. Մարգունին նշել է նաև, որ այժմ իր տպավորությամբ՝ ուզում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի գումարի վերադարձից որևէ հույս չունենալով՝ ինքը ների Վահան Մարտիրոսյանին. «Գործը փակել չեն կարող, բայց այն, որ հաշվարկված գործում են՝ պարզ է: Վահան Մարտիրոսյանն էլ գիժ չէր, շատ հաշվարկված գործել է, խաբել է և փողերը հափշտակել, հայտնվել է այնտեղ հեռահար նպատակներով: Նա գիժ չէր, ինչ-որ մեկին ծառայում էր»։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031