Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ գերմանացիներին. «Տարոսը Հայաստանին եւ ԼՂՀ-ին» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 05,2015 11:18

«Գաղտնիք չէ, որ հայ-գերմանական գիտակրթական կապերը սկսվում են դեռեւս Գերմանական դեմոկրատական հանրապետության ժամանակաշրջանից: Ի դեպ, շնորհավորում եմ գերմանացի գործընկերներին՝ «միավորման օրվա» տարեդարձի կապակցությամբ: Մենք սիրում ենք ձեր օրինակը բերել եւ ասել՝ տարոսը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին»,-այսօր ԵՊՀ-ում կազմակերպված «Հայ-գերմանական գիտության օր» միջոցառման ժամանակ ասաց Կրթության եւ գիտության նախարարը:

Արմեն Աշոտյանը, խուսափելով միջոցառումը քաղաքականացնելուց, փաստեց՝ արդեն 2200 հայ ուսանող գերմանական ակադեմիական ծրագրի շնորհիվ Գերմանիայի առաջատար բուհերում հետազոտությունների է մասնակցել. «Զարգացել են հայ-գերմանական կապերը նաեւ հանրակրթության ոլորտում: Բավականին լուրջ քննարկվում է Հայաստանում գերմանական գիմնազիա բացելու գաղափարը»,-հավելեց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ Հայաստանը գրեթե ավարտել է Եվրամիության «Հորիզոն 20-20» ծրագրին միանալու բանակցային գործընթացը: Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը բացելով փակագծերն ասաց. «Դա մի նոր գիտական ծրագիր է, որը մինչեւ 2020 թվականը տալիս է մոտ 70 միլիարդ եվրոյի գիտական հետազոտությունների գումար»:

Նախարարը վստահ է, որ այդ գումարի մի մասը կծառայի հայ գիտնականների գործունեությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031