Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պետք է սահմանվեն»

Հոկտեմբեր 06,2015 17:52

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը

Հարգելի գործընկերներ, ինչից էլ խոսենք, ինչ քայլեր էլ ձեռնարկենք, բոլորիս՝ ընդդիմություն թե իշխանություն, մտահոգությունների տիրույթը մեր սահմաններն են, Հայաստան-Արցախ եւ եթե այսօր կա մտահոգվելու առիթ,  ապա հենց այդ սահմանների անառիկության հարցն է:Պատճառները գիտեք, մեր բախտը բերել է, հարեւաններ ունենք, աշխարհը չունի, բարեբախտաբար այդ նույն աշխարհի աչքերը արդեն բացվել են եւ տեսնում է իրերը ու երկրները իրենց իրական ռակուրսների մեջ: Ապացույցը՝ ՄԱԿ-ի վեհաժողովում մեր երկրի հանդեպ ընդգծված ջերմ ու բարեկամական վերաբերմունքը:

Իսկ Ալիեւը ասելիք չունի ժողովրդին: Ադրբեջանը խրված է խնդիրների մեջ, ի՞նչ կյանքով են ապրելու, Ադրբեջանի ժողովուրդը չգիտի և հեռանկար չի տեսնում, քանի որ բռնատիրական երկրում չի կարող լինել հեռանկար։ Սա՝ մեկ:

Իլհամ Ալիևն ասելիք չունի նաև Արևմուտքին, նա չի կարող ժխտել ո՛չ քաղբանտարկյալների ու քաղաքացիական ակտիվիստների հալածանքները, ո՛չ էլ հոխորտալ, որ Արևմուտքն ուտում է խավիարը ու ուրանում: Հնարավոր հանդիպումներից հերթական անգամ խույս տալու և միջազգային հանրությունից ագրեսորի իր պահվածքը թաքցնել չկարողանալու նրա փորձերն ակնհայտ են:

Ունենք այս վայրենի հարևանը, ցավոք, հարևաններին չեն ընտրում, բայց և որպես միջազգային մեծ ընտանիքի անդամ և միջազգային բոլոր նորմերին համարժեք գործող պետություն՝ Հայաստանի Հանրապետությունն ունի իրավունք՝ դիմել եվրոպական բոլոր կառույցներին, բոլորին՝ անխտիր, և պահանջելու, որ վերջ տան երկակի ստանդարտներին, ոչինչ չտվող ռևերանսներին, և այլևս անցնեն գործի՝ թողնելով դիվանագիտական բառապաշարը, երբ հրանոթներն են կրակում խաղաղ բնակչության վրա: Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պետք է սահմանվեն:

Ի վերջո, ամբողջ աշխարհն է տեսնում, որ արդեն մի քանի օր գնդակոծվում են Հայաստանի սահմանները, իսկ սա ոչ այլ ինչ է, քան ագրեսիա խաղաղ բնակչության դեմ։ Մեր ժողովուրդը, մեր բանակն ի զորու են սանձել և սանձում են ադրբեջանական ագրեսիաները, առայժմ՝ համարժեք պատասխան տալով, բայց կարող են ավելին անել: Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը միայն Հայաստանի խնդիրը չէ: Եթե Բաքուն փորձի բացել Պանդորայի արկղը, ոչ ոք չի կարող կանխատեսել հետևանքները, և սա բոլորը պիտի հասկանան ու գործեն համարժեք:

Վերջում խոսքս ուղղում եմ մեր լրատվամիջոցներին, սիրելիներ ոսկերչի պես ուշադիր եղեք սահմանների եւ սահմանապահ գյուղերի մասին ռեպորտաժներ անելիս, մի զանգահարե ք գյուղապետերին եւ հարցախեղդ մի արեք, այդ մարդիկ շատ ավելի կարեւոր գործեր ունեն, քան ձեր հարցերին պատասխանելը:

Վերջերս Տավուշի մարզի մի շարք գյուղերում էի իմ մի խումբ գործընկեր պատգամավորների, «Շաբաթ.ամ» լրատվամիջոցի նախաձեռնությամբ, ապրեն երեխեքը բավական գործ էին արել,եւ այդ տարածքի չորս գյուղերի գյուղապետեր խնդրեցին ինձ, որ իրենց հորդորը փոխանցեմ բոլորիդ: Զանգում եւ հարցեր եք տալիս, որոնք պարզապես չի կարելի տալ, իսկ ազերին լսում է այդ տարածքներում բոլոր հեռախոսազանգերը, մի քիչ զգոն եղեք, պատասխանատվություն չի խանգարի, խնդրում եմ բոլորիդ անձնապես, սենսացիաների ետեւից ընկնելով հիշեք, որ նաեւ քաղաքացի եք եւ ունեք պատասխանատվություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031