Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա արձանագրվել են հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ

Հոկտեմբեր 07,2015 10:23

Հոկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից: Ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և “ Իստիգլալ ” տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա արձանագրվել են նաև հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն հետևել են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող բոլոր գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031