Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. «Դպրոցում դասագրքերի սակավության հետ կապված խնդիր կա»

Հոկտեմբեր 07,2015 18:35

Արդեն  տևական ժամանակ է, որ Հայաստանի Հանրապետության մի շարք սահմանամերձ  համայնքներում իրավիճակը բավականին լարված է,  այդ նպատակով պետական տարբեր այրեր, պաշտոնյաներ, այդ թվում նաև պատգամավորներ այցելել են սահմանամերձ համայնքներ  ստեղծված իրավիճակին ավելի խորքային ծանոթանալու համար և բնակիչների մտահոգություններին համապատասխան ընթացք տալու համար:

Վերջին այցը, որը կատարվել է իմ և իմ գործընկերների կողմից, եղել է հոկտեմբերի 3-ին:

Պետք է արձանագրել, որ  մի շարք խնդիրներ արդեն իսկ ստացել են իրենց տրամաբանական լուծումները: Մասնավորապես, Կայանավան համայնքում լուծվել է գազամատակարարման և դպրոցական դասագրքերի հարցերը: Կան խնդիրներ, որոնք այսօր էլ կարող են լուծում ստանալ, բայց մինչ այսօր էլ բաց են մնում:

Shabat.am լրատվական կայքի կողմից նախաձեռնություն կար այցելել և մեկ օր անցկացնել սահմանամերձ համայնքներում, զորամասերում և շփման գծում:  Բերդաբեր համայնքում հանդիպեցինք բնակիչների և համայնքի ղեկավարին, ովքեր իրենց մտահոգությունները հայտնեցին համայնքի դպրոցի հետ կապված: Համայնքի դպրոցը տարածաշրջանում բավականին մեծ դպրոց է համարվում և ունի շուրջ  375 աշակերտ:

Դպրոցում դասագրքերի սակավության հետ կապված խնդիր կա, քանի որ գրքերը վաճառվում են աշակերտներին:

Այդ տարածաշրջանում, որտեղ գտնվում է այդ համայնքը, գյուղատնտեսությունը չի կարող ակտիվ զարգացում ունենալ, քանի որ նրանց այգիներն ու դաշտերը գտնվում են կրակահերթերի տակ:

Հնարավո՞ր է արդյոք այդ համայնքում այս հարցը կարգավորել:

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար

Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031