Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասի մասին բացառիկ նյութերը՝ յուրօրինակ պատկերագրքում (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 07,2015 19:35

Կոմիտասի թանգարան- ինստիտուտում այսօր ընթերցողների դատին հանձնվեց Ղազար Միրզոյանի և Անահիտ Մխիթարյանի հեղինակած «Կոմիտաս» պատկերագիրքը, որի առաջին մասում տեղ են գտել Կոմիտասին նվիրված ցուցահանդեսում ներկայացված՝ դասական եւ ժամանակակից նկարիչների ստեղծագործությունները: Երկրորդ մասում ընթերցողը կգնի  Կոմիտասի կենսագրությունը՝ 1869 թ. սեպտեմբերի 26-ից մինչև 1914 թ.-ը:

Aravot.am-ի հետ զրույցում Աշխարհի հայ նկարիչների միության նախագահ, պատկերագրքի խմբագիր Ղազար Միրզոյանն ասաց, որ գիրքն առանձնանում է նախկինում չկիրառված տպագրական հնարքներով. «Կազմն աչքի է ընկնում էֆեկտներով, էջաբաժանումը եւս հետաքրքիր ձեւերով է արվել: Այդ կերպ թե ընթերցողի եւ թե ուսումնասիրողի համար գիրքը հաճելի եւ հետաքրքիր է դարձել»:

FILE2886

FILE2858 FILE2876 FILE2880 FILE2881

Նկարիչը նշեց, որ պատկերագրքում ամփոփված են Կոմիտասին վերաբերող բացառիկ՝ մինչ այդ չհրատարակված  նյութեր, այդ թվում՝ լուսանկարներ, գեղանկարներ. «Միայն 10 էջ նվիրված է Կոմիտասի մասին գրականությանը: Կան նաեւ գիտական աշխատություններ, հոդվածներ, հուշագրություններ, գեղարվեստական երկեր»,-հավելեց Միրզոյանը:

Պատկերագրքի ստեղծման համար Երեւանի քաղաքապետարանը տրամադրել է տարբեր արխիվներում եւ թանգարաններում պահվող Կոմիտասին առնչվող որոշ նյութեր. «Կոմիտասի մասին բազմաթիվ նյութեր Հայաստանում չեն պահվում, սակայն այս գիրքը հարուստ է հատկապես տարեգրությամբ եւ գեղանկարների ալբոմով: Նյութեր կան նաեւ Մայր Աթոռի Վեհարանից եւ Մխիթարյան միաբանությունից»,-մեզ հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

Հավելենք, որ պատկերագրքի շնորհանդեսի ժամանակ առաջին անգամ հնչեց մեծանուն հայի բանաստեղծություններից մեկի հիման վրա գրված երգը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031