Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բորդյուժա. «Երևանում ՀԱՊԿ Ակադեմիայի ստեղծման գործունեությունը դադարեցվել է». «Նովոստի–Արմենիա»

Հոկտեմբեր 07,2015 20:20

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան  «Նովոստի Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնել է. «Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման աշխատանքները կասեցվել են: 2013 թվականին ՀԱՊԿ քարտուղարությունը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի հետ համատեղ ծրագիր էր մշակել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման համար, որտեղ պետք է պատրաստվեին ՀԱՊԿ անվտանգության ստորաբաժանումների կառույցների համար մասնագետներ: Այդ նպատակով գրանցվել էր «ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրամ» ոչ կոմերցիոն կազմակերպությունը»:

«ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման գաղափարին կողմ էր եղել Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: Այդ նպատակով անգամ ՀՀ կառավարությունը տրամադրել էր Երևանում գործող դպրոցներից մեկի տարածքը: Դրա հետ միասին, ոչ բոլոր ՀԱՊԿ անդամ երկրներն են աջակցել ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման գաղափարին: Բացի այդ, խնդիրներ են առաջացել՝ կապված նախագծի ֆինանսավորման հետ: Դրա հետ կապված՝ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության ղեկավարության համաձայնությամբ ՀԱՊԿ-ն կասեցնում է աշխատանքներն այդ նախագծի վրա»,- հայտարարել է Բորդյուժան:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Նովոստի–Արմենիա»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031