Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին

Հոկտեմբեր 08,2015 19:21

Հոկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ավանդական այցով Ստեփանակերտ  ժամանած Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին` դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել Արցախի դիվանագիտական գործունեության առանձնահատկություններին։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակությամբ է նշել երկու հայկական պետությունների միջև արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության բարձր մակարդակը, ընդգծելով համակարգված  աշխատանքների կարևորությունը` համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման գործում։

Կարեն Միրզոյանը պատասխանել է նաև ուսանողների բազմաթիվ հարցերին միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031