Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Պանարմենիան Էքսպո 2015» միջազգային ցուցահանդեսի բացմանը

Հոկտեմբեր 08,2015 19:45

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երևան Էքսպո» կենտրոնում «Պանարմենիան Էքսպո 2015» վեցերորդ միջազգային ցուցահանդեսի բացմանը: Հոկտեմբերի 8-11-ն անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և «Պրոմ էքսպո» ընկերության համատեղ նախաձեռնությամբ և նվիրված է Էրեբունի-Երևանի 2797-ամյակին: Ցուցահանդեսին մասնակցում է 100-ից ավելի կազմակերպություն՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Վարչապետը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայրենական և արտերկրի արտադրողների և ձեռնարկությունների ներկայացրած արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին, նորարարական համակարգերին: Կառավարության ղեկավարը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, առկա խնդիրների և զարգացման ծրագրերի շուրջ:

Expo7

«Պանարմենիան Էքսպո 2015» ցուցահանդեսի նպատակն է՝ բարձրացնել հայրենական արտադրանքի ճանաչելիությունը և խթանել արտահանումը, ստեղծել գործարար հարթակ Հայաստան-Սփյուռք տնտեսական, մշակութային, գիտատեխնիկական կապերի ամրապնդման ու զարգացման համար, նպաստել մեր երկրի տնտեսական ներուժի բացահայտմանը, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի միջև համատեղ գործարար ու ներդրումային ծրագրերի իրականացմանը: Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են՝ առողջապահություն, արդյունաբերություն, բեռնափոխադրումներ, գյուղատնտեսություն և սննդարդյունաբերություն, ծառայություններ, հրատարակչություն, շինարարություն և այլն: Միջազգային բազմաբնույթ այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է հայրենական արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելու և մեր տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031