Լրահոս
Օրվա լրահոսը

Հայի գենը՝ երեխաների նկարներում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 08,2015 20:00

Նկարիչների միությունում այսօր բացվեց «Գասպարյան-արտ ստուդիա»-ի «Իմ երազանքի քաղաքը» մանկական ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը նվիրված է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ստուդիայի տնօրեն Հովհաննես Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացված են նորարարական ոճով ստեղծված աշխատանքներ՝ գեղանկարներ, տպագրական եւ հաստոցային գրաֆիկա, բատիկ, քարե բարձրաքանդակներ:

«Կյանքը ցույց է տվել, որ հայը կարողանում է հաղթահարել ցանկացած դժվարություն եւ իրավիճակ: Երեխաների աշխատանքները դիտելով՝ զգում ես դա: 4-16 տարեկան երեխաները կարծես հասուն մարդու պես ստեղծագործած լինեն: Կարծես հայի գենն է խոսում նրանց մեջ, մենք էլ աշխատում ենք «բացել» այդ գենը»,-հավելեց Հովհաննես Գասպարյանը:

FILE2898 FILE2900 FILE2903 FILE2906 FILE2907 FILE2908 FILE2910

Ստուդիայի սաները փորձել են իրենց աչքերով ներկայացնել ապագայի Հայաստանը: Հետաքրքրական է, որ գրեթե բոլոր աշխատանքներում այն գունագեղ է: Ցուցահանդեսը կգործի եւս 5 օր: Գուցե առաջիկայում աշխատանքները ներկայացվեն այլ ցուցադրություններում եւս:

Նշենք, որ դեռեւս տարեսկզբին «Գասպարյան արտ-ստուդիա»-ի սաները պատվոգրեր էին ստացել Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանի կողմից: 2014 թ-ին նրանք մասնակցել են «Լիդիցե» միջազգային մանկական ցուցահանդեսին և արժանացել «Լավագույն աշխատանք» մրցանակի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031