Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեքսիկայի հատուկ բանագնացին

Հոկտեմբեր 09,2015 20:24

Հոկտեմբերի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեքսիկայի հատուկ բանագնաց դեսպան Խուան Մանուել Գոմես-Ռոբլեդո Վերդուսկոյին, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Մեքսիկայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացումը և հենց այդ հանգամանքով էր պայմանավորված Մեխիկոյում դեսպանություն հիմնելու որոշումը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Վերդուսկոն ընդգծեց, որ Մեքսիկան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական համագործակցությունը և նպատակադրված է առավել խորացնել այն։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին։ Գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին հաճախակիացել են փոխադարձ բարձրաստիճան շփումները։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Վերդուսկոն մտքեր փոխանակեցին միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման շուրջ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031