Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի և Ամմանի միջև շարունակվում է փոխգործակցությունը

Հոկտեմբեր 09,2015 21:00

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանի քաղաքապետի տեղակալ Յուսեֆ Ալ Շավարբեհի հետ: Ողջունելով հյուրին` քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Երևան այցելելու համար և նկատել է, որ այս այց ևս կնպաստի երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցության ու գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանը, ինչպես նաև համագործակցության շրջանակների ընդլայնմանը:

«Հայ-հորդանանյան հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, որոնք ոչ միայն գործնական են, այլև բարեկամական: Դրա խոսուն ապացույցն է նաև արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը: Հաշվի առնելով մեր պետությունների օրինակը` համոզված եմ, որ մենք ևս էլ ավելի կամրապնդենք ու կզարգացնենք երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցությունն ու բարեկամությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ամմանի քաղաքապետի տեղակալ Յուսեֆ Ալ Շավարբեհն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և առանձնակի կարևորելով երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը` ընդգծել է, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է` քննարկելու համագործակցության ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:

«Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու մայրաքաղաքների միջև արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով, և պետք է ընդգծեմ, որ մենք ևս շահագրգիռ ու պատրաստակամ ենք Երևանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերություններն ընդլայնելու հարցում: Մեզ համար իսկապես կարևոր է որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերություններ ծավալելն ու երկուստեք հաջողված փորձի փոխանակումներ ունենալը: Ասում են` քաղաքների բարեկամությունն սկսվում է քաղաքապետերի բարեկամությունից, ուստի հաճելի է արձանագրել, որ Երևանի ու Ամմանի քաղաքապետերը ոչ միայն գործընկերներ են, այլև լավ բարեկամներ»,- նշել է Յուսեֆ Ալ Շավարբեհը և Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջիի ջերմ ողջույններն ու շնորհավորանքները փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031