Լրահոս
Օրվա լրահոսը

Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի 2014 թ. դափնեկիրը Լարա Ահարոնյանն է

Հոկտեմբեր 09,2015 22:00

2015 թ. հոկտեմբերի 8-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) 15-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում  տեղի ունեցավ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հանձնման արարողությունը: Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը հանդես եկավ ելույթով` ներկայացնելով մրցանակի խորհուրդը:

2014 թ. մրցանակը շնորհվեց «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լարա Ահարոնյանին` Հայաստանում հանուն գենդերային հավասարության հետևողական պայքար ծավալելու համար: Լարա Ահարոնյանին ներկայացրեց ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, իսկ մրցանակը  հանձնեց 2013 թ. մրցանակակիր, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը: Իր շնորհակալական խոսքում Լարա Ահարոնյանը նշեց, որ մրցանակը պատկանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր այն կանանց, ովքեր պայքարում են գենդերային հավասարության համար` ընդդեմ խտրականության տարատեսակ դրսևորումների:

Իր ԹԻՀԿ-ի 15-ամյակը շնորհավորող տեսաուղերձում Թրանսփարենսի Ինթերնեշնլ գլոբալ շարժման փոխնախագահ Ելենա Պանֆիլովան առանձին շնորհավորեց նաև մրցանակակրին:

Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը սահմանվել է 2011 թ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ-Հայաստան) համատեղ նախաձեռնությամբ : Մրցանակը տրվում է սկզբունքային ու խիզախ գործունեություն իրականացրած և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձի:

Ամալյա Կոստանյանը եղել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի հիմնադիրը 2000 թ.: Նա կազմակերպության նախագահն էր մեկ տասնամյակ` մինչև 2010 թ. իր հանկարծահաս մահը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031