Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Շիրազի պատվիրակության հետ

Հոկտեմբեր 09,2015 22:50

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի քաղաքապետի տեղակալ Մոհամմադ Ֆարուխզադեի գլխավորած պատվիրակության հետ, ովքեր Երևան են ժամանել «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Երևանի տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Խոսելով Երևանի պատմամշակութային ընդհանուր նկարագրի մասին` քաղաքապետը կարևորել է նաև քաղաքի զարգացմանն ուղղված նոր մոտեցումներն ու իրականացվող ծրագրերը: Հատկանշելով հայ-իրանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը` Տարոն Մարգարյանն առանձնացրել է համագործակցությունը հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների միջև:

«Երկուստեք համագործակցությունն անչափ կարևոր է, հատկապես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող համանման խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաև փորձի փոխանակման տեսակետից: Մենք բաց և պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության համար և համոզված եմ, որ Երևանի և Շիրազի միջև ևս առկա է փոխգործակցության լայն դաշտ, որը պարզապես մենք պետք է տեղափոխենք գործնական փուլ»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Շիրազի քաղաքապետի տեղակալ Մոհամմադ Ֆարուխզադեն իր հերթին նկատել է, որ, որպես հին մշակույթ ունեցող քաղաքներ, Երևանը և Շիրազը կարող են առավել ընդլայնել հարաբերություններն ու համատեղ ծրագրեր իրականացնել տարբեր ոլորտներում:

«Ինձ համար, պարոն քաղաքապետ, շատ հաճելի է Երևանում գտնվելը, և ես համոզված եմ, որ Երևանն ու Շիրազն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման համար: Վստահեցնում եմ Ձեզ, որ մեր լիազորությունների շրջանակում կանենք հնարավորը՝ երկուստեք կապերն առավել ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ», – ընդգծել է Մոհամմադ Ֆարուխզադեն:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031