Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ասում եմ` այո»

Հոկտեմբեր 10,2015 17:00

Այն փաստը, որ ՀԷՑ-երը գնող ընկերությունն օֆշորային գոտում է գրանցված, Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին չի մտահոգում: «Ի վերջո, նա այստեղ աշխատելու է, հարկեր է վճարելու. թե սեփականատերը որտեղ է իր դիվիդենդները պահում կամ օգտագործում՝ այս պահին ինձ չի հետաքրքրում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նա` հավելելով, որ շատ երկրներում շատ ընկերությունների հիմնադիրներ են իրենց ընկերություններն օֆշորներում գրանցում:

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ հանրությանը հիմա մեկ հարց պետք է հետաքրքրի` արդյոք այս առքուվաճառքի արդյունքում մենք ձեռք բերեցի՞նք արդյունավետ սեփականատիրոջ եւ ներդրողի: «Ես ասում եմ` այո»,- ասաց նա՝ հավելելով, որ բիզնեսում իր գիտելիքներն ու հմտություններն ապացուցած ընկերությունն ավելի նախապատվելի է, քան օտարերկրյա պետական կառուցը՝ թեկուզ ամենահայտնի:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ
09.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031