Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարայում տեղի ունեցած պայթյունների արդյունքում 30 մարդ է զոհվել (տեսանյութ). BBC

Հոկտեմբեր 10,2015 15:46

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնական երկաթուղային կայարանի մոտակայքում խաղաղ ցույցի ժամանակ երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց արդյունքում մի շարք զոհեր կան: Այս տեղեկությունը հաղորդել է «BBC»-ն:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ առնվազն 30 հոգի մահացել է, մոտավորապես 126 հոգի էլ վիրավորվել են: Հեռուստատեսային ռեպորտաժներում երեւում են, որ պայթյունի վայրում խուճապ է տիրում: Գետնին արյունլվա եղած մարդիկ են պառկած:Ankara Paytyun 2

«BBC»-ն գրել է, որ պայթյունները տեղի են ունեցել քրդամետ «Հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» շարժման ակտիվիստների երթից առաջ: Երթի մասնակիցները կոչ էին անում դադարեցնել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» անդամների նկատմամբ իրականացվող բռնությունները:Ankara Paytyun 3

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ներքին գործերի եւ առողջապահության նախարարների հետ շտապ հանդիպում է անցկացրել: Իշխանության ներկայացուցիչները ասում են, որ պայթյունները ահաբեկչական հարձակման արդյունք են: Իրավապահները ուսումնասիրում են այն տեղեկությունը, թե պայթյուններից մեկը մահապարտ ահաբեկիչ է իրականացրել:

«Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» ղեկավարն, իր հերթին, իշխանություններին է մեղադրել պայթյունների մեջ եւ դադարեցրել է բոլոր նախընտրական հանդիպումները:

https://www.youtube.com/watch?v=-IyxGh-IeYY

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031