Լրահոս
Օրվա լրահոսը

Ուորլիք. Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է բերել Ադրբեջանի վտանգավոր ռազմական պատասխանին. Trend

Հոկտեմբեր 10,2015 16:12

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է բերել Ադրբեջանի վտանգավոր պատասխանին: Այս հայտարարությունը, Trend.az-ի հետ զրույցում, արել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Եվ Հայաստանը եւ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ լուծելու պարտավորություն ունեն: Մենք պահում ենք նրանց իրենց հանձնառության շրջանակներում եւ շարունակում ենք աշխատել հակամարտության բանակցող կողմերի հետ»,- մասնավորապես նշել է ամերիկացի համանախագահը:

Ջեյմս Ուորլիքը նաեւ հավելել է, որ տարածաշրջանում լարվածության մակարդակը բարձր է եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին զգուշացրել, որ զերծ մնան քայլերից, որոնք կարող են հերթական սրացման պատճառ դառնալ:

«Համանախագահները տարածաշրջան կայցելեն այս ամսվա վերջում, որպեսզի հանդիպեն նախագահներին եւ նախապատրաստվեն նրանց հերթական գագաթնաժողովին: Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը կօգնի բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելուն եւ իր ներդրումը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակը կայունացնելու գործում»,- եզրափակել է Ուորլիքը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031