Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության հանրաքվեն կանցկացվի հանրաքվեի մասին օրենքի պահանջներին լիակատար համապատասխան

Հոկտեմբեր 10,2015 17:28

Դեկտեմբերի 6-ի Սահմանադրության հանրաքվեն կազմակերպվելու և անցկացվելու է Ընտրական օրենսգրքի ու հանրաքվեի մասին օրենքի պահանջներին լիակատար համապատասխան: Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովում Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի հաստատումից հետո լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում Վենետիկի հանձնաժողովի հորդորին  հանրաքվեն ազատ, արդար, թափանցիկ անցկացնելու վերաբերյալ, Տիգրան Մուկուչյանը շարունակեց. «Այս հարցում մեր մոտեցումը մեկն է: Ինչպես նախորդ ընտրությունները, այնպես էլ հանրաքվեն, կազմակերպվելու են և անցկացվեն Ընտրական օրենսգրքի ու հանրաքվեի մասին օրենքի պահանջներին լիակատար համապատասխան»:

Պարոն Մուկուչյանը նաեւ տեղեկացրեց, որ  հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է այսօր ու Ընտրական օրենսգրքի և հանրաքվեի մասին կանոնակարգումներին համապատասխան սահմանվել են բոլոր գործառույթները՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:

«Ի տարբերություն համապետական ընտրությունների, հանրաքվեն ավելի լավ հնարավորություններ ունի քարոզարշավ անցկացնելու համար: Եթե համապետական ընտրությունների ժամանակ կա թեկնածուների առաջադրման, գրանցման փուլ, ապա հանրաքվեի ժամանակ ամրագրվում է քարոզարշավի մեկնարկ՝  հրամանագրի անմիջապես ուժի մեջ մտնելուց հետո: Մյուս առանձնահատկությունը Հանրային հեռուստատեսության եթերաժամանակն է: Ընտրությունների ժամանակ եթերը քարոզչության ամբողջ ժամանակահատվածի համար է տրամադրվում, իսկ հանրաքվեի ժամանակ՝ անվճար և վճարովի եթերաժամանակը քվեարկության օրվանից երեսուն օր առաջ է տրամադրվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031