Լրահոս
Օրվա լրահոսը

Անհամապատասխան. Ypc.am.

Հոկտեմբեր 10,2015 17:51

Հեղինակ՝ ԵՄԱ ամփոփագիր

 

Երբ լրագրողներին և լրատվամիջոցներին սկսում են մեղադրել երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգևոր-մշակութային ճգնաժամի կամ հետընթացի մեջ, ուրեմն շուտով սկսվելու է նրանց դեմ միջոցներ ձեռք առնելու փուլը:

Այդ փուլը կարծես թե սկսվել է, ընկերներ:

Գուցե չարժեր այսպես ծայրահեղ մտածել, բայց անցյալ շաբաթվա իրադարձությունները հաստատում են, որ լրագրողներն այլևս … «սպառնալիք են» համարվում:

Որ այդպիսիք մեր մասնագիտության մեջ իրոք կան, ինչպես կան այդպիսիները նկարիչների, բժիշկների և նույնիսկ… ձկնորսների մեջ, անվիճելի է, սակայն դա պատճառ չէ խաչակրաց արշավանք սկսել մասնագիտության բոլոր կրողների դեմ: Ինչպես ասում են՝ թացն ու չորը խառնելով իրար: Մյուսների նկատմամբ էլ կարիք չկա. ինքնակարգավորումն այս դեպքում շատ ավելին կարող է անել, քան ամեն տեսակ ճնշումները: Եթե իհարկե մամուլի հետ հարաբերությունների ընտրված մոդելը Ադրբեջանինը չէ:

Օրինակ, աշնանային բերքահավաքի սկբից ի վեր լրատվամիջոցները փորձում են լինել գյուղացիների, բերք հանձնողների կողքին, որոնք ամեն անհավանական խոչընդոտ հաղթահարելով, երբեմն կարողանում են, երբեմն էլ չեն կարողանում մթերել տալ իրենց տարվա չարչարանքի ու ներդրումների արդյունքը: Շատ դեպքերում հենց միայն լրագրողների միջամտությունից հետո են կոնկրետ մարդկանց բերքը մթերել: Իսկ հիմա այդ հուսահատ մարդկանց, ամենայն հավանականությամբ, դրդում են հանդես գալ լրագրողների դեմ՝ «վրդովվելով լրատվամիջոցների ապատեղեկատվությունից»:

Այս ամենն արձանագրող լրագրողները, կես կատակ-կես լուրջ իրենց դեմ միջոցն էլ են առաջարկում. «Մնում է …. մարզերում հսկիչ անցագրային կետեր դնել և արգելել «թարախ» լրագրողների մուտքը, որպեսզի խաղողագործներն ու վերամշակող ընկերությունների սեփականատերերը ջան ասելով, ջան լսելով խաղող մթերեն»:

Մինչ լրագրողները «միջոցներ են առաջարկում», այդ միջոցների տեղը վաղուց իմացողներն արդեն կիրառում են դրանք:

ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը սկսել է պաշտպանել խորհրդարանի տարածքները լրագրողներից:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031