Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի ու պատգամավորների մասնակցությամբ օծվեց Սուքիաս Ավետիսյանի հայրենի գյուղի եկեղեցին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 10,2015 18:53

Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ օծվեց  Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղի «Սուրբ Աստվածածին» եկեղեցին: Եկեղեցու օծմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ու Գյումրիից ընտրված պատգամավորներ  ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Արթիկի տարածաշրջանի պատգամավոր Մուշեղ Պետոյանը: Նշենք, որ Հայրենյացը Սուքիաս Ավետիսյանի հայրենի գյուղն է:

Նշենք, որ 1881 թվականին կառուցված եկեղեցին ԽՍՀՄ տարիներին ծառայել էր որպես պահեստ: Սոս Անդրեասյանը, որը շինարարական կազմակերպության ղեկավար է, ծագումով այդ գյուղից, որոշել է կառուցել գմբեթը, (այն եկեղեցու հիմնադրման օրվանից չի եղել) ու վերանորոգել ամբողջ եկեղեցին:

скачанные файлы скачанные файлы

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն իր խոսքում ասաց, որ  բարերարը մեծահարուստ չէ, սակայն մեծ ցանկություն ունեցավ վերանորոգել եկեղեցին: «Սա օրինակելի է, ինչո՞ւ է օրինակելի, որովհետեւ ինքը մեծահարուստ չէ, շատ  մեծահարուստներ կան, որոնք մեծ դժվարությամբ, եթե անեն ինչ-որ բան, մեծ դժվարությամբ են անում, պիտի ընկնես հետեւներից տարիներով, աղաչես, պաղատես, փառաբանես, մեծացնես, մեծարես, որպեսզի ինչ-որ բան անեն, հանրության համար, ոչ թե ինձ համար, ոչ թե որեւիցե մեկի համար,ազգի համար, երկրի համար, եկեղեցու համար: Եվ Սոս Անդրեասյանը էականորեն տարբերվում է, ինքը եկավ, մոտեցավ  ինձ 2008 թվին ու ասաց՝ ես ուզում եմ եկեղեցի նորոգել, խնդրեմ, նորոգեց, ահավասիկ ինքը իր ուխտը կատարեց»,-ասաց Սրբազանը: Նա նաեւ նշեց, որ այսօր  Արթիկի տարածքում գործող եկեղեցիների թվով առաջին տեղում է:скачанные файлы скачанные файлы

Առաջին անգամ Արթիկի տարածաշրջանի բնակիչների առաջ ելույթ ունեցավ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ ոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը: Հիշեցնենք, որ նա տեղափոխվեց Արթիկի թեմ, Արթիկի թեմի  առաջնորդ Հովակիմ Սրբազանի Մանուկյանի Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ նշանակվելուց հետո:

Նարեկ վարդապետ Ավագյանը, որն աչքի ընկավ իր գրագետ խոսքով, առաջին պահից ի ցույց դրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ իր ջերմ հարաբերությունները: Նա շեշտեց, որ Սրբազանն իր ուսուցիչն է, նրա խրատներով, հորդորներով ու խորհուրդներով պիտի  շարունակի կառավարել:

скачанные файлы скачанные файлы скачанные файлы

Հայտնի ճարտարապետ Սուրիկ Կուրազյանն էլ, որը մասնակցել է նախագծի կազմանն ասաց, որ 1881 թվականին, երբ կառուցվել է, եկեղեցին,  դժբախտություն է պատահել արհեստավորներից մեկի հետ, մնացել էր առանց գմբեթի:

10 տարվա շինարարական աշխատանքներից հետո այսօր եկեղեցին բացվեց ու օծվեց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031