Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ խորհրդաժողովում կրկին խախտվեց «Լեզվի մասին» օրենքը

Հոկտեմբեր 10,2015 19:12

Aravot.am-ը ուրբաթ արդեն հայտնել էր, որ ՀՀ Սահմանադրության ընդունման 20-ամյակին եւ ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակին նվիրված Երևանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի ընթացքում խախտվել է «Լեզվի մասին» օրենքը:

Նշենք, որ «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի բ կետում ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պարտավոր են համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»:

Համաժողովին մասնակցում էին սահմանադրական դատարանի ներկայացուցիչներ Ռումինիայից, Լատվիայից, Ռուսաստանից, Լեհաստանից եւ այլ երկրներից: Ինչպես նախորդ օրը հոկտեմբերի 10-ին՝ միջազգային  խորհրդաժողովի երկրորդ օրն էլ հայերեն համաժամանակյա թարգմանություն ապահովված չէր:

Նշենք, որ այսօր ոչ բոլոր հայ մասնակիցները ելույթ ունեցան հայերեն, մասնավորապես՝ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը իր խոսքը սկսեց անգլերեն, ապա շարունակեց ռուսերենով: Իսկ երբ սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանը, սկսեց խոսել հայերեն տեխնիկական խնդիրներ առաջացան. խորհրդաժողովի մասնակիցները բողոքեցին, որ խնդիրներ կան ռուսերեն համաժամանակյա թարգմանության հետ, թարգմանությունը կատարվում էր միայն ֆրանսերենով եւ անգլերենով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031