Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած ադրբեջանական գնդակոծությանը, բերդավանցիները սահմանագոտում ավարտել են խաղողաքաղը

Հոկտեմբեր 10,2015 19:21

Այսօր ժամը 17.00-ից 17.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է  բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղի պաշտպանական դիրքերի վրա: Ադրբեջանական գնդակները ոչ միայն գյուղի  պաշտպանական դիրքերի վրա են արձակվել, այլեւ սահմանից կից  Բերդավանի այգիների, ուր այսօր  խաղող են հավաքել գյուղի բնակիչները: Բերդավանից տեղեկացանք, որ բերդավանցիները չնայած վտանգին՝  շարունակել են  իրենց գործը  եւ հաջողությամբ ավարտել խաղողի բերքահավաքը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031