Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Հովհաննիսյան. «ՄԻԵԴ-ը վերջին տարիներին սուբյեկտիվիզմ է դրսեւորում»

Հոկտեմբեր 10,2015 19:28

«Երբ երիտասարդ էի եւ կարդում էի Եվրոպական դատարանի վճիռները, բոլորին ասում էի, որ հատկապես 15-20 տարի առաջ ընդունված վճիռները իրավաբանի համար կարող են հնչել որպես աստվածաշունչ»,- հոկտեմբերի 10-ին ՀՀ Սահմանադրության ընդունման 20-ամյակին եւ ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակին նվիրված Երևանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի ընթացքում ասաց սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ վերջին տարիներին տեղի ունեցող տարաբնույթ իրադարձությունների արդյունքում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վերջին տարիներին սուբյեկտիվիզմ է դրսեւորում, հատկապես՝ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ. «Մենք կարող ենք վկայել, որ Փերինչեքի գործով Եվրոպական դատարանը ընդունեց մի որոշում, որը ես կարող եմ մեկ նախադասությամբ ձեւակերպել՝ խայտառակ որոշում, սուբյեկտիվ որոշում: Կարծում եմ Հայաստանի իրավաբանները կանդրադառնան այդ վճռին , հատկապես՝ վերլուծությանը, բայց ասել, թե իդեալական, օբյեկտիվ է Եվրոպական դատարանը, ես ձեռնպահ կմնամ»:

Վլադիմիր Հովհաննիսյանը նշեց, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի սուբյեկտիվությունը միջազգային կյանքի քաղաքական արտացոլումը, հայելին է. «Վերջերս Եվրոպական դատարանը ընդունեց հայտնի Փերինչեքի գործը, որն առնչվում էր Հայոց ցեղասպանության հիմնախնդրին եւ այդ վճիռը վկայում է, որ Եվրոպական դատարանի անկախությունը, օբյեկտիվությունը լիովին կասկածի տակ է գտնվում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031