Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազությունը համապատասխան ընթացք կտա Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը. News.am

Հոկտեմբեր 10,2015 20:20
dataxazutyun

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի միակ գործը եղել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին դատախազության հանրային կապերից՝  նշելով, որ դրան կտրվի համապատասխան իրավական ընթացք:

Հավելենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Լեւոն Զուրաբյանի այս պնդման վերաբերյալ ասել է. «Այդ հայտարարությունը ես համարում եմ բացարձակ մառազմատիկ երեւույթ: Կարծում եմ, որ այս հարցերն իրավական հարթության վրա կքննարկվեն: Ամենամեծ կաշառքն այն է, որ մենք ներկայացրել ենք այդքան փայլուն նախագիծ, եւ դրա վերաբերյալ տրվել է այդպիսի կարծիք: Իսկ մնացածը ես հիվանդագին երեւակայության արդյունք եմ համարում, եւ ամենայն հավանականությամբ, դրանք իրավական գործընթացներ կմտնեն եւ կպարզվի, թե ինչու համար են նման բաներ արվում»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031