Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետ․ «թուրքական ուղղաթիռները միտումնավոր են հատել Հայաստանի սահմանը». Azatutyun.am

Հոկտեմբեր 10,2015 21:18

 Azatutyun.am. Հայաստանի պաշտոնական կառույցներն առայժմ չեն արձագանքում տեղեկությանը, ըստ որի Թուրքիայի ռազմական ուղղաթիռները երկու օր շարունակ ապօրինի կերպով հատել են Հայաստանի սահմանը։

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, ավելի վաղ, «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները 2-4 րոպե տևողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Մովսիսյանի փոխանցմամբ, Հայաստանի քաղավիացիայի վարչությունը թուրքական կողմից փորձել է ճշտել, թե ինչ ուղղաթիռներ են դրանք և ինչ նպատակով են հատել սահմանը։

Հարցազրույցից տեղեկանում ենք, որ հարցմանն ի պատասխան, Անկարայի կարգավարը պնդել է, թե ռազմական ուղղաթիռները սահմանը հատել են եղանակային վատ պայմանների պատճառով: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ըստ այդ կառուցի ղեկավարի, պատժիչ գործողություններ չի իրականացրել, քանի որ դրա համար ոչ ռեսուրսներ ունի, ոչ էլ իրավասություն։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում տեղի ունեցածը: Նախարարությունից փոխանցում են միայն, որ քաղավիացիայի վարչության պետի ասածին ավելացնելու բան չունեն։ 4 օր առաջ արձանագրված սահմանախախտման այս փաստերին դեռևս որևէ կերպ չի արձագանքել նաև Հայաստանի արտգործնախարարությունը։

Ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ թուրքական ռազմական ուղղաթիռներն ամենևին էլ «պատահաբար» կամ «եղանակային պայմանների պատճառով» չեն հատել հայկական սահմանը։ Նա հիշեցրեց՝ այդ սահմանը հսկում է ռուսական զինուժը, որի ինքնաթիռներն ավելի վաղ՝ Սիրիայի կառավարությանը աջակցելու ընթացքում, մի քանի անգամ ներխուժել էին Թուրքիայի տարածք:

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031