Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սարգիս Հովսեփյան. «Ամեն բան անելու ենք, որպեսզի սեփական հարկի տակ հաղթենք»

Հոկտեմբեր 10,2015 21:35

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների կենտրոնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը  Ալբանիայի ընտրանու հետ նախախաղային ասուլիսում ասաց. «Հասկանում ենք, որ այլեւս լուծելու խնդիրներ չունենք, ընդամենը պետք է գտնենք մեր խաղը», – գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը»: Բայց նաեւ ավելացրեց, թե որքան էլ լավ խաղան, կարող են նաեւ պարտվել «Որովհետեւ ոչ ոք չի կարող հանդիպման նախորդ օրը ասել, թե իր թիմն անպայման հաղթելու է: Բայց մենք ամեն բան անելու ենք, որպեսզի եւ գեղեցիկ խաղ խաղանք եւ հաղթենք, ինչը ես շատ կարեւորում եմ: Մենք շատ ենք ցանկանում, որ այդ օրը մեր սեփական հարկի տակ անպայման հաղթանակ տոնենք»:скачанные файлы

Անդրադառնալով Ֆրանսիայի հավաքականից կրած 0:4 հաշվով պարտությանը եւ այդ խաղը որպես փորձարկումների հանդիպում դիտարկելուն վերաբերող հարցին՝ Սարգիս Հովսեփյանը պատասխանեց. «Շատ կարեւոր է, որպեսզի մենք տեսնենք այն ֆուտբոլիստներին, որոնք գալիս են հավաքական, բայց խաղային փորձ չեն ստանում: Եվ այսպիսի հավաքականների դեմ չգիտենք, թե ինչքանով են պատրաստ: Այս ընկերական խաղը հենց դրանով էր լավ: Մենք երկրորդ խաղակեսում տեսանք, որ թե որ ֆուտբոլիստը կարող է լավը լինել, ով խաղադաշտում ինչպես է մտածում: Մի բան է խաղալ Հայաստանի առաջնությունում, մի բան՝ Հոլանդիայի 2-րդ, 3-րդ դիվիզիոնում, լրիվ այլ բան՝ հավաքականում: Դրանք լրիվ ուրիշ մոլորակներ են: Ինձ պետք էր տեսնել, թե այդ ֆուտբոլիստներն ինչպես իրենց կզգան Ֆրանսիայի պես մրցակցի դեմ: Սա շատ կարեւոր է մարզչի համար, որպեսզի հասկանա, թե այդ ֆուտբոլիստը պե՞տք է հրավիրվի, թե՞ ոչ: Այդպիսի խաղերը ֆուտբոլիստների համար փորձ են: Ինչ վերաբերվում է Ֆրանսիայից կրած պարտությանը, դա չի նշանակում, թե պատիվենք կորցրել: Մենք վաղը խաղադաշտ ենք մտնելու եւ ամեն ինչ անելու ենք հաղթելու համար: Դրանում երկրորդ կարծիք չի կարող լինել: Բոլորդ էլ տեսաք, որ մինչեւ գոլ ընդունելը մենք հավասար խաղ խաղացինք ֆրանսիացիների հետ, ստեղծեցինք սու հակագրոհներ եւ գոլ խփելու հնարավորություններ: Իսկ առաջին գոլը բաց թողեցինք, որովհետեւ Ֆրանսիան այն թիմն է, որը սխալներ չի ներում»:скачанные файлы

Ասուլիսից հետո Մեր ազգային հավաքականը մարզում անցկացրեց, որի առաջին 15 րոպեները բաց էին հավատարմագրված լրատվամիջոցների առջեւ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031