Լրահոս
Օրվա լրահոսը

Շառլ Ազնավուր. «Հայ լեզուն ինձ համար մեր տունին լեզուն է». (տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 10,2015 23:35

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացավ Շառլ Ազնավուրի բացառիկ համերգը: Հոկտեմբերի 10-11-ը Երեւանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Նախարարական հանդիպման շրջանակներում կազմակերպված հարուստ մշակութային ծրագրերից մեկն էլ լեգենդար շանսոնյեի համերգն էր:скачанные файлы

«Հայ լեզուն ինձ համար մեր տունին լեզուն է, ընտանեկան է: Չգիտեմ՝ որ լեզուն կրնամ խոսիլ, հորս լեզուն՝ թիֆլիսցի, մորս լեզուն՝ ստամբուլցի…»,-դիմելով հանդիսատեսին՝ ասաց Շառլ Ազնավուրը եւ խոսքը շարունակեց ֆրանսերենով:

скачанные файлы скачанные файлы скачанные файлы

«Նա համաշխարհային անուն է դարձել, նրանով պետք է հպարտանալ: Երջանիկ եմ, որ առիթ ունեմ եւս մեկ անգամ ըմբոշխնելու մեր սիրելի Ազնավուրի երգը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Մշակույթի նախարարն էլ փաստեց, որ Ազնավուրը միշտ սպասված է եւ սիրված. «Երբ ասում ենք Ազնավուր, հպարտության խորը զգացում ենք ապրում: Փառք աստծո, որ նույնիսկ այս տարիքում հնարավորություն ունենք հաղորդակցվելու նրա բարձր արվեստի հետ: Նրա ցանկացած երգ ուրույն գլուխգործոց է, բայց ժամանակի ընթացքում, օրինակ, «Բոհեմ»-ը եւ «Մամա»-ն ավելի հոգեհարազատ են դառնում»:скачанные файлыскачанные файлыскачанные файлыскачанные файлы

Նշենք, որ համերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարներ, պաշտոնատար այլ անձինք:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031