Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմուտքը ողջունել է Ռուսաստանի ներգրավվածությունը Սիրիայում». քաղաքագետ

Հոկտեմբեր 12,2015 22:25

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Արեւմուտքն այնքան էլ դժգոհ չէ Սիրիայում Ռուսաստանի գործողություններից:

«Սիրիայում Ռուսաստանի ներգրավվածությունը Արեւմուտքը իսլամական պետության դեմ պայքարում ողջունել է, թերեւս կարելի է ենթադրել՝ Ռուսաստանի ներգրավվածությունը գոնե մերձավոր Արեւելքում թույլատրված է ու ողջունվում է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ նրա, ԱՄՆ-ն լուրջ խնդիրներ ուներ Սիրիայում ներգրավվածության հարցում, դրա համար մի փոքր այլ ճանապարհով գնաց. «Իսլամական պետության տեռորը հասավ նաեւ Թուրքիա, ու ԱՄՆ-ն օգտագործեց առիթը՝ Թուրքիայի հետ համաձայնության գալով Թուրքիայի տարածքից իսլամական պետության դեմ գործողություններ սկսելու համար, եւ ինչպես նկատում ենք լրահոսից, Ռուսաստանը պահանջում է, որ ԱՄՆ-ն ազատի Սիրիայի օդային տարածքը: Որքան էլ ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղարը դրական է արտահայտվել  իսլամական պետության դեմ Ռուսաստանի պայքարի մտադրության մասին, իրոք լարվածության հիմքեր կան, որովհետեւ Ռուսաստանը Սիրիայում էլ է  ուզում ԱՄՆ-ին դուրս մղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031