Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ ոստիկանությանը. ՀԱԿ ներկայացուցիչների կողմից նախկինում արված հայտարարությունների եւ հաղորդումների մասին ցանկ

Հոկտեմբեր 13,2015 17:28

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր նամակով պատասխանել է ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Ռ․ Գ․ Զաքարյանի նամակին, որում Զուրաբյանին խնդրել են հիմնավորել Վենետիկի հանձնաժողովին կաշառելու վերաբերյալ իր հայտարարությունը:

Scan10006

Լեւոն Զուրաբյանը ի պատասխան գրել է. «Ձեր 2015 թվականի հոկտեմբերի 12-ի 10/1-1-3902 նամակի կապակցությամբ տեղեկացնում եմ Ձեզ, որ բացարձակ անվստահություն ունեմ դատախազության, ոստիկանության եւ քննչական մարմինների նկատմամբ, որոնք ապացուցել են, որ քաղաքական հնչեղություն ունեցող գործերը հետաքննելիս մշտապես ղեկավարվել են բացառապես Հայաստանում իշխող կոռումպացված վարչախմբի ապօրինի ցուցումներով, խախտելով Սահմանադրության եւ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները՝ սպասարկել են իշխանությունների շահերը, կոծկել են Հայաստանի այսօրվա ղեկավարների հանցագործությունները:

Իշխող վարչախմբի կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունների եւ կոռումպացվածության մասին մեր ներկայացված ծանրակշիռ փաստերը առանց որեւէ հիմքի մերժվել են քննչական մարմինների կողմից, եւ իրավապահ մարմինները իրենց միշտ դրսեւորել են ոչ թե որպես օբյեկտիվ քննություն տանող եւ ճշմարտությունը բացահայտող մարմիններ, այլ որպես իշխանությունների պահապան:

Ձեր նամակն էլ ցույց է տալիս, որ դատախազության եւ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության  գործողությունները զուրկ են իրավական որեւէ հիմքից եւ հետապնդում են բացառապես քարոզչական նպատակներ: Նման ներկայացմանը մասնակցելու որեւէ ցանկություն չունեմ:

Վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի Հայաստանի արդարադատության համակարգը ազատել իշխանությունների ապօրինի ազդեցություններից եւ ծառայեցնել բացարձակապես օբյեկտիվ եւ անկախ արդարադատությանը: Այդ ժամանակ իշխանությունների կոռումպացվածության վերաբերող բոլոր փաստերը եւ տեղեկությունները ընթացք կստանան եւ Հայաստանում վերջապես կսկսի գործել օրենքը»:

Scan10005

Կից ներկայացվում են հասարակական հնչեղություն ունեցող այն դիմումների եւ հաղորդումների ոչ ամբողջական ցանկը, որոնք Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են ՀՀ իրավապահ մարմիններին՝ քրեական գործեր հարուցելու եւ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար, սակայն որոնց կամ ընթացք չի տրվել, կամ քրեադատավարական իրավունքների խախտումներով դրանք կարճվել են եւ մնացել անհետեւանք, ինչպես նաեւ չարաշահումների մասին աղմկահարույց հայտարարություններ, որոնք նույնպես անարձագանք են մնացել։

1.    Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման Փաստահավաք խմբի անդամների կողմից հրապարակված զեկույցները, որոնցում առկա փաստերին այդպել էլ դատախազությունը որեւէ ընթացք չի տվել: Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ մարտի 1-2-ի իրադարձություններին

2.    ՀՀ ՈՍ թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները

3.    Մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ստեղծման եւ ներգրավման վերաբերյալ

4.      2013թ. Տարոն Մարգարյանի ունեցվածքի աճի ու եկամուտների անհամապատասխանության մասին հաղորդում հանցագործության մասին

5.      Գազի հարցով հաղորդում դատախազություն

6.      Հարցապնդում՝ Համակարգված, համատարած կոռուպցիա մասին

7.      Լևոն Զուրաբյանի նամակը վարչապետին՝ Նաիրիտում տեղի ունեցած ապօրինությունների մասին

8.      Որոտանի վաճառքի եւ ՀԷՑ ում առկա ապօրինությունների մասին հայտարարությունները

9.      «Global financial integrity» կազմակերպության զեկույցի վերաբերյալ Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը

10.  Ընտրական իրավունքի խախտումներ՝ բռնություններ, ընտրակեղծիքներ, ընտրակաշառք. 2008թ. Նախագահական ընտրություններ, 2009թ. ավագանու ընտրությունները, 2012թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ, 2013թ. Երեւանի ավագանու ընտրություններ: 2007-2015թթ. Հավաքների ընթացքում քաղաքացիների ու ակտիվիստների նկատմամբ բռնությունների հարյուրավոր դեպքեր: Ընտրական իրավունքի եւ հավաքների ազատությանը ապօրինի ապօրինի միջամտությունների, բռնությունների մասին ԶԼՄ-ներով հազարավոր հոդվածներ, տեսանյութեր, հաղորդումներ ՀՀ գլխավոր դատախազին եւ քննչական այլ մարմիններին մնացել են անհետեւանք:

 

Հայ Ազգային Կոնգրես խմբակցության մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031