Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում

Հոկտեմբեր 13,2015 19:50

Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Քննարկվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների 2015 թվականի ինն ամիսների գործունեության արդյունքները, որոնք ներկայացրեց վարչության պետ Աշոտ Կարապետյանը:

Վլադիմիր Գասպարյանը հիմնականում դրական գնահատեց մայրաքաղաքի ոստիկանների աշխատանքը՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով ծառայության մեթոդաբանությունը մշտապես կատարելագործելու և արդիականացնելու  անհրաժեշտությունը:

Vova

Ոստիկանության պետը կրկին կարևորեց գործնական պարապմունքների նշանակությունը, հատկապես երիտասարդ կադրերի պատրաստության, նրանց նախորդ սերնդի փորձը հաղորդելու, ժամանակակից ոստիկանի ձևավորման գործընթացում:

Վլադիմիր Գասպարյանը բարձրացրեց ոստիկանության աշխատանքը սկզբունքորեն վերափոխելու խնդիրը՝ ընդգծելով, որ չկան ի սկզբանե պատրաստ լուծումներ, և ոստիկանն իր գիտելիքների ու պատրաստականության շնորհիվ միայն կկարողանա արդյունավետ գործել բոլոր իրավիճակներում:

Վլադիմիր Գասպարյանը կարևորեց անչափահասների հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու առաջնահերթությունը՝ նկատելով, որ չնայած դեռահասների հետ տարվող ծավալուն աշխատանքին և դպրոցական տեսուչի ինստիտուտի կայացմանը, կոնկրետ օպերատիվ աշխատանքը անչափահասների շրջանում կատարելագործման կարիք ունի, ինչին կարելի է հասնել հիմնվելով նաև ոստիկանության վետերանների վրա, որոնք այսօր չափազանց օգտակար ու գնահատելի գործ են կատարում:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031