Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է «Al Fahim Group» ընկերության նախագահին

Հոկտեմբեր 13,2015 21:00

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Al Fahim Group» ընկերության նախագահ Սաիդ Աբդուլ Ջալիլ Ալ-Ֆահիմին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Սաիդ Աբդուլ Ջալիլ Ալ-Ֆահիմին նշել է, որ իր ղեկավարած ընկերությունը շահագրգռված է մեր երկրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումներ կատարելու հարցում և պատրաստ է համագործակցել տարբեր ուղղություններով:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է գործարար միջավայրի շարունակական բարելավման քաղաքականություն և քայլեր է իրականացնում բիզնեսով զբաղվելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են մի շարք՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, մեքենաշինության և այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031